Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Ստվերի դեմ կռվողները

Ստվերի դեմ կռվողները
07.11.2025 | 10:53

Պարզվում է, որ Վաղարշապատ համայնքի ընտրությունների նիկոլական թեկնածուն մինչև հիմա տեղյակ չի, որ այնտեղ սպասվող ընտրություններում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել:

Ավելին, պարզվում է, որ նա բանավեճի կոչ կամ խնդրանք է ուղղել ընտրությունների մասնակից բոլոր թեկնածուներին, իսկ վերջում արձանագրել, որ ի դեմս այլ թեկնածուների, բանավեճին ՀՀԿ-ի թեկնածուն ևս չի ներկայացել:

ՀՀԿ-ի ստվերի դեմ կռիվ տվող դժբախտ մոլորյալը կա´մ զուտ հոգեկան շեղումներ ունի, կա´մ այս վարքագիծը բխում է իր քաղաքական տհասությունից:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1050

Մեկնաբանություններ